Ներքին 4 տարի առաջ - 19:42 16-07-2022

Ադրբեջանում ՌԴ դեսպանի Շուշի կատարած այցը հաստատում է, որ ՌԴ-ն արդարացնում է ադրբեջանաթուրքական ագրեսիան․ հայտարարություն

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Ադրբեջանում ՌԴ դեսպանի Շուշի կատարած այցը հաստատում է, որ ՌԴ-ն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Արցախի խնդրի կարգավորմանն է դեմ, այլև արդարացնում է 2020-ի ադրբեջանաթուրքական ագրեսիան, լեգիտիմացնում հետևանքները և դրսևորում իրեն տարածաշրջանում ոչ թե որպես անկողմնակալ միջնորդ, այլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի գործընկեր։

«Հանրապետություն» կուսակցությունը դատապարտում է նման երևույթները և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության ԱԳՆ-ներին հորդորում է համարժեք և կոշտ արձագանքել՝ մեր շահերին հակադիր նման բոլոր դրսևորումների պարագայում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան