Ներքին 4 տարի առաջ - 18:48 16-07-2022

Մեր հասարակությունը դեգրադացված հասարակություն է․ մարդուն դատում են նրա կողմնորոշումներով, նրա խոսքով․ Ժաննա Ալեքսանյան

Երեկ դատարանի նիստերի դահլիճում պորդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան վերաբերյալ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հարց է բարձրացնում․ իսկ ինչո՞ւ էր Արմեն Գրիգորյանը կալանավորվել։ Oragir.news-ի հետ զրույցում Ալեքսանյանն ասաց․

«Իհարկե, քննությունը դեռ պետք է պարզի նրա առողջական վիճակի մասին, եթե, իհարկե, կպարզեն, բայց հենց հանրությունը պետք է հասնի դրան։ Ոչ միայն նրա փաստաբանները, այլև մենք պետք է հասնենք դրան, որովհետև մեր աչքի առաջ է դա տեղի ունեցել, և դա սարսափելի է, երբ մարդը քրեակատարողական հիմնարկից կարող է գալ դատարան և դատարանում բոլորի աչքի առաջ մահանալ։ Իսկ ինչո՞ւ էր Արմեն Գրիգորյանը կալանքի տակ, ինչո՞ւ են մարդուն կալանավորում, և կալանքը Հայաստանում մինչև հիմա որպես պատիժ է կիրառվում»,- ասաց Ալեքսանյանը։

Այսինքն՝ կալանքի հիմքեր չկայի՞ն․ հարցրինք իրավապաշտպանին։

«Ես չեմ կարող ասել, թող փաստաբաններն ասեն։ Ես չեմ կարծում, որ այդ մեղադրանքով, որը նրան առաջադրվել էր, նա պետք է կալանքի տակ հայտնվեր, և այդպիսի ավարտ ունենար նրա կալանքը։ Ես դժգոհ եմ քրեակատարողական հիմնարկներում մարդկանց պահման պայմաններից, հատկապես առողջական խնդիրների դեպքում։ Բազմաթիվ անգամներ համոզվել եմ, որ բացարձակ անտարբերություն և անուշադրություն է մարդու նկատմամբ։ Բոլորս էլ մի օր կարող ենք կալանքի տակ հայտնվել, չեմ կարող ասել, թե ով ինչի համար և երբ, ես սա կալանավորի նկատմամբ վերաբերմունք եմ համարում, նա չէր էլ դատապարտվել․․․։ Պետք է լրջորեն այս հարցերի պատասխանը տա քրեակատարողական հիմնարկը, Արդարադատության նախարարությունը։ Այսքանը կարող եմ ասել։ Ցավակցում եմ հարազատներին և բարեկամներին, շատ ծանր տպավորություն է թողել այս դեպքը, և սա մեզ համար պետք է ցուցիչ լինի, որ մենք կարողանանք թույլ չտալ, որ էսպիսի դեպքեր տեղի ունենան, և բոլորովին կարևոր չէ, թե մարդն ինչ հայացքներ ունի, ես ուղղակի սա շեշտում եմ։ Մեր հասարակությունը դեգրադացված հասարակություն է, մարդուն դատում են նրա կողմնորոշումներով, նրա խոսքով»,- ասաց Ալեքսանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում