Արտաքին 4 տարի առաջ - 20:53 15-07-2022

Պատերազմը մինչև տարեվերջ ավարտելը միանգամայն հնարավոր է. Ռեզնիկով

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ մինչև տարեվերջ հնարավոր է ավարտել պատերազմը։

«Իրական է (պատերազմի ավարտը մինչև տարեվերջ), եթե մեր գործընկերները շարունակեն օգնել մեզ՝ այլևս բոլորովին չկասկածելով, որ նրանք օգնում են հաղթողին։ Նրանք կարծում էին, որ մենք կպարտվենք, երեք օրից կհանձնենք Կիևը, և ​​այդ պատճառով մեզ այնքան էլ չօգնեցին, միայն աջակցեցին»,- ասել է նա BBC-ին տված հարցազրույցում։

Նախարարի խոսքով, երբ արևմտյան գործընկերները հավատացին, որ Ուկրաինայի հաղթանակը բացարձակապես իրատեսական ծրագիր է, նրանք ցանկացան այդ հաղթանակի մասնակիցը դառնալ։

Ռեզնիկովը կարևոր է համարել, որ իրենց հակահարձակման ծրագրերը համաժամանակ իրագործվեն արևմտյան գործընկերների մատակարարած զենքի և ավելի լուրջ պատժամիջոցների (Ռուսաստանի դեմ) շարունակման հետ. «Պատերազմի ավարտը մինչև տարեվերջ բացարձակ հնարավոր է»։

«Ես դա կարող եմ ասել, թեև իրավաբան եմ, բայց արդեն մի փոքր շփվում եմ զինվորականների հետ։ Նույնիսկ ռազմական տեսանկյունից սա միանգամայն իրատեսական ծրագիր է՝ 2022 թվականի փետրվարի 23-ի դրությամբ մեր տարածքների գոնե ազատագրում»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան