Ներքին 4 տարի առաջ - 13:00 15-07-2022

Հայաստանը մասամբ հայտնվել է հակառուսական սանկցիաների տակ. դոլարային խոշոր փոխանցումները սահմանափակվել են

Oragir.new-ին հասած տեղեկություններով՝ Հայաստանը մասամբ հայտնվել է միջազգային սանկցիաների տակ։

Խոշոր գործարարներն ահազանգում են, որ երեկվանից չեն կարողանում դոլարային խոշոր փոխանցումներ կատարել Հայաստանից դուրս, ընդ որում՝ խոսքը թե՛ դեպի արևմուտք կատարվող փոխանցումների մասին է, թե՛ դեպի Չինաստան և Հնդկաստան։ Գործարարները նշում են, որ իրենց տեղեկություններով՝ Հայաստանի նկատմամբ սկսվել են մասամբ սանկցիաներ կիրառվել։

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հարցին, թե արդյոք Հայաստանը հայտնվել է սանկցիաների ներքո՝ բացասական պատասխան տվեցին։

«Ո՛չ, Հայաստանը չի հայտնվել միջազգային սանկցիաների տակ։ Առանձին բանկեր որոշ ուղղություններով ունեն իրավաբանական անձանց դոլարով փոխանցումների կատարման դժվարություններ և մերժում են այդ գործարքները, քանի որ չունեն բավարար թղթակցային հաշիվներ։ Նախկինում ունեին ՌԴ-ի հետ թղթակցային հաշիվներ, սակայն ՌԴ-ի դեմ սանկցիաներով պայմանավորված՝ փակվել են այդ ուղղությունները, և բանկերը հիմա փնտրում ու գտնում են նոր գործընկերներ»։

Հիշեցնենք, որ ապրիլին ՀՀ Կենտրոնական բանկի շենքում հանդիպում է տեղի ունեցել բանկերի կառավարիչների և Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի միջև: Հանդիպման ժամանակ դեսպանը խստորեն պահանջել էր ներկայացրել, որ Հայաստանի բանկերը չօգնեն Ռուսաստանին և մասնավորապես՝ Հայաստան ժամանող ՌԴ քաղաքացիներին, հակառակ դեպքում կհայտնվեն հակառուսական սանկցիաների տակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան