Ներքին Ավելին 4 տարի առաջ - 12:02 15-07-2022

Որտեղ են պատրաստվում հանգստանալ ՔՊ-ական պատգամավորները

Հուլիսի 26-ին Ազգային ժողովը պատրաստվում է մեկնել արձակուրդ։ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն արդեն ասել է, որ պատրաստվում է հանգստանալ Երևան-Սևան մայրուղու հատվածում, բայց կարող է իրեն շքեղություն թույլ տալ և հասնել Դիլիջան։ Փորձեցինք մյուս ՔՊ-ականներից էլ ճշտել, թե այս տարի որտեղ են պատրաստվում հանգստանալ. եթե Հայաստանից դուրս են մեկնելու, ապա ո՞ր երկիր և հանգստի ինչպիսի՞ տարբերակ են ընտրելու, թե՞ մյուսներն էլ են պատրաստվում Հովիկ Աղազարյանի նման մնալ Հայաստանում։

ՔՊ-ական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ արտերկիր մեկնելու պլաններ չունի․ «Հայաստանում եմ մնալու, բոլոր մարզերով շրջելու եմ»,- ասաց Սանդիկովը։ Ռուստամ Բաքոյանն էլ է պատրաստվում Հայաստանում մնալ․ «Դեռ մինչև ամսի 26-ը պատրաստվում եմ աշխատել։ Որևէ տեղ հավանաբար չեմ մեկնելու հանգստի, էստեղ եմ լինելու։ Հայաստանում եմ լինելու, ծնողներիս հետ գյուղում եմ անցկացնելու»,- ասաց Բաքոյանը։

Նշենք, որ Բաքոյանը Արարատի մարզի Նոր Կյանք գյուղից է։ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Հայկ Ցիրունյանն էլ տարբեր մարզեր մեկնելու ճանապարհին է հանգստանում․ «Արձակուրդ չեմ մեկնելու, Երևանում և բոլոր մարզեր այցերի ճանապարհներին հանգստանում եմ։ Ես ուղղակի Երևանում եմ լինելու, ինչպես միշտ, մարզեր այցելելով հաճախ»։

Զարուհի Բաթոյանն էլ դեռ հստակ չի պլանավորել․ «Դեռ չեմ պլանավորել: Հավանաբար Հայաստանում, որովհետև ակտիվ աշխատանքային փուլում եմ ես, նախագծերի վրա եմ աշխատում: Հնարավոր է՝ փորձեմ օգտվել հանգստի շրջանից և կենտրոնանալ դրանց վրա։ Լավագույն դեպքում կհամատեղեմ հանգստի հետ»։

Նշենք, որ եղան նաև ՔՊ-ական պատգամավորներ, որոնք չցանկացած կիսվել իրենց պլաններով, գուցե հանրությունը նրանց հանգստի մասին տեղեկանա տարբեր տեսանյութերից, ինչպես դա եղավ Հայկ Սարգսյանի կամ Ալեն Սիմոնյանի պարագայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում