Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 00:08 15-07-2022

Նաև Փափազյանի ջանքերով Ֆրանսիայում արգելվեց «Գորշ գայլերի» գործունեությունը

Այսօր հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը չի կարողացել մուտք գործել Հայաստան: Նա 4 ժամ սպասել է Զվարթնոց օդանավակայանում, նրան չի պարզաբանվել, թե ինչու է իր մուտքը արգելվել: Դաշնակցական Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի հայ համայնքի ակտիվ դերակատարներից է, որը մշտապես աչքի է ընկել հայանպաստ գործունեությանբ: Հենց նաև նրա ջանքերի շնորհիվ է, որ Ֆրանսիայում պաշտոնապես արգելվեց թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը:

2020 թվականին Ֆրանսիայի Դեսին համայնքում Հայկական հիշողության կենտրոնի և ցեղասպանության հուշարձանի պղծման հետ կապված դեպքը ստորագրված էր «Գորշ գայլերի» կողմից, եղել են «Գորշ գայլ» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությունները։ Փափազյանը այդ ընթացքում ակտիվ գործողություններ էր կատարում, պարբերաբար դիմում Ֆրանսիայի տարբեր գերատեսչությունների` «Գորշ գայլերի» գործունեությունը պաշտոնապես արգելելու համար, ինչը և տեղի ունեցավ: Ի դեպ, Փափազյանը նաև ընդունելի անձ է նախագահ Մակրոնի համար, նա Մակրոնի հետ համահայկական հարցերի շուրջ պարբերական հանդիպումներ է ունեցել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով