Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:10 14-07-2022

Ոչ մեկդ տղամարդկություն չունեք, պետական հանցագործներ եք. «Դոն Պիպոն»` Վլ. Գասպարյանի մասին

«Տարիներ շարունակ մենք եղել ենք պարծենալու ազգ, չեմ ուզում, որ այսօրվա ջահել աղջիկների ու ջահել տղաների հոգին կոտրվի, մեր երեխաների տրամադրությունը բարձրացնելու համար ես ինձ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը և ձեզ ուզում եմ ասել, որ կխոսեմ հիսուն թագավորի մասին, որոնք իմ երիտասարդության իսկական արժեքների վրա մեծ ազդեցություն են ունեցել»,- ասաց «Դոն Պիպո» մականունով հայտնի գործարար Արթուր Ասատրյանը։

Նրա խոսքով՝ մաքրվելու ենք աղբից, վերադառնալու ենք մեր ակունքներին ու ապրելու որպես հպարտ, գեղեցիկ երկիր։

«Այս կառավարությունն ինձ ֆիզիկապես չի ճանաչել, որովհետև ես 18 տարի Հայաստանում չեմ գտնվել։ Մարդիկ կան, ովքեր իմ տանը հաց են կերել, ինձ ընկեր են եղել, բայց իմ դեմ են դուրս եկել»։

Ասատրյանն իր խոսքում անդրադարձավ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին՝ ասելով. «Երբ քո երեխան հիվանդացավ, տասը օր կողքիցդ մի կողմ հեռու չեմ գնացել։ Երեխայիդ դրել եմ ինքնաթիռ, վերադարձել ես հայրենիք։ Ինձ հետ շախմատ մի խաղացեք, եթե դուք իրար հետ եք անցնում ճանապարհ, ապա ես մեն-մենակ եմ անցնում դա։ Ու ի տարբերություն ձեզ՝ չեմ հայհոյում։ Բոլորդ նույն մարդիկ եք, որ իմ դեմ եք դուրս եկել, բայց դուք այն մարդիկ եք, ովքեր տղամարդկություն չունեք՝ իմ դեմ մի բան խոսեք»․

Ես ազգասեր տղա եմ. մենակ ես եմ ձեր դեմքին ասում այն, ինչ մտածում եմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»