Ներքին 4 տարի առաջ - 19:28 14-07-2022

Վաղվանից քամիները երեկոյան ժամերին զգալիորեն կթուլանան. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Տարվա այս ժամանակահատվածում հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին բավականին ակտիվ են լեռնահովտային քամիները, որոնց շնորհիվ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է` մեղմելով ցերեկային ժամերին առաջացած սաստիկ շոգը։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Վերջին 5 օրերին, հատկապես Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, այդ թվում նաև Երևանում այս քամիները բավականին ինտենսիվ են, մինչև` 20մ/վ արագությամբ։

Քամու մեծ արագությունը պայմանավորված է նրանով, որ հանրապետության տարածք ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը հիմնականում տարածվում է հովտային և նախալեռնային գոտիների վրա, իսկ լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանի էական բարձրացում դեռևս չի նկատվում։ Այս երևույթի արդյունքում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը 10-15 աստիճանով ցերեկը լինում է ավելի բարձր քան Սևան-Հրազդան հատվածում։ Ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման մեծ տարբերության պատճառով` օդային զանգվածը երեկոյան ժամերին Սևան-Հրազդան հատվածից տեղափոխվում է դեպի Արարատյան դաշտ` առաջացնելով ուժգին քամիներ։

Հուլիսի 15-ից սկսած արևադարձային տաք օդի ալիքի ազդեցությունը աստիճանաբար տարածվելու է նաև լեռնային գոտիների վրա` ինչի արդյունքում լեռնահովտային քամիները երեկոյան ժամերին զգալիորեն թուլանալու են։

Լեռնահովտային շրջանառության թուլացման պատճառով հուլիսի 16-20-ի երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը կլինի մոտ 7-9 աստիճանով ավելի բարձր, քան վերջին օրերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի