Արտաքին 4 տարի առաջ - 11:42 14-07-2022

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայից 9 միլիոն մարդ է հեռացել․ ՄԱԿ


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ ավելի քան 9 միլիոն մարդ լքել է Ուկրաինան՝ ռուսական ներխուժման սկզբից ի վեր։

Եվրամիությունում ուկրաինացի փախստականների ընդունման առաջատարը Լեհաստանն է. հուլիսի 11-ի դրությամբ երկրում պաշտոնապես գրանցված է պատերազմից փախած 1,221,596 ուկրաինացի: Մոտ 900 հազարը ապաստան է գտել Գերմանիայում, 391 հազարը՝ Չեխիայում, մոտ 150 հազարը՝ Թուրքիայում և Իտալիայում։ Մոլդովայում, Ռումինիայում և Սլովակիայում գտնվում է 80000-ից մի փոքր ավելի փախստական:

Ռուսաստանում, ՄԱԿ-ի գնահատականներով, հուլիսի 12-ի դրությամբ Ուկրաինայից 1 մլն 625 հազար 531 փախստական ​​է գտնվել։ Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապահ մարմիններին, պնդում են ավելի քան 2 միլիոն մարդու մասին։ Ռուսաստանում փախստականների ստույգ թիվը հնարավոր չէ պարզել՝ երկիրը տվյալներ չի տրամադրում այն մասին, թե ինչպես են փախստականները գրանցվում և ինչ կարգավիճակ են ստանում։ Բացի այդ, թվերի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Ուկրաինայի արևելքից և հարավ-արևելքից փախստականները կարող են ունենալ ոչ թե Ուկրաինայի, այլ ինքնահռչակ «ԼԺՀ»-ի և «ԴԺՀ»-ի և նույնիսկ ռուսական անձնագրեր։ Չկան նաև թվեր, որոնցով կարելի է դատել, թե քանի ուկրաինացի է վերադարձել հայրենիք կամ նախընտրել հետագայում Ռուսաստանից այլ երկրներ տեղափոխվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան