Ներքին 4 տարի առաջ - 22:37 13-07-2022

Արցախի պետական նախարարը ոլորտի զարգացման հարցեր է քննարկել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 13-ին ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Մեխակ Ապրեսյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում զբոսաշրջային ոլորտի կայուն զարգացման և համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ:

Արտակ Բեգլարյանը ողջունել է ներկաների այցը Արցախ, նշել, որ հատկապես պատերազմից հետո անհրաժեշտություն է առաջացել խթանել դեպի Արցախ այցելությունները: «Թեև պատերազմի հետևանքով սահմանափակվել է զբոսաշրջային վայրերի աշխարհագրությունը և որոշակի անվտանգային հարցեր են առաջացել, սակայն Արցախը մնում է զբոսաշրջային գրավիչ ուղղություն իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, բնության հուշարձաններով ու տարաբնույթ ակտիվություններով: Այս պայմաններում հատկապես հայերի կողմից Արցախ այցելությունները մեզ համար ոչ միայն սոցիալ-տնտեսական նշանակություն ունեն, այլև՝ մշակութային, համազգային միասնականության, ինչու չէ նաև քաղաքական: Այդ տեսանկյունից կառավարությունը պատրաստ է հնարավորինս համագործակցել դաշտի բոլոր դերակատարների հետ՝ ըստ կարիքի շտկումներ իրականացնելով պետական քաղաքականության մեջ»,- ասել է պետական նախարարը:

Ըստ աղբյուրի՝ Մեխակ Ապրեսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել ֆեդերացիայի գործառույթներն ու ծրագրերը զբոսաշրջային ոլորտում, ընդգծել, որ իրենք պատրաստ են առավելագույն ջանքեր ներդնել Արցախում զբոսաշրջության դաշտի վերականգնման ու զարգացման համար:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել զբոսաշրջության բնագավառում պետական մարմինների և մասնավոր հատվածի համագործակցությունը, աշխատել հանրության շրջանում Արցախի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող տեղեկատվության տարածման, ինչպես նաև պետական ոլորտային քաղաքականության բարելավման շուրջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»