Ավելին 4 տարի առաջ - 11:39 13-07-2022

Նշվել են կապկի ծաղկի հիմնական ախտանիշները

Կապիկի ծաղկի հիմնական նշաններն է թվարկել Ն.Ֆ. Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ​​կենտրոնի գլխավոր գիտաշխատող, վիրուսաբան, պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը։ Նա նշել է, որ էկզոտիկ հիվանդությամբ վարակվածների մոտ հիվանությունը միջինում երեք շաբաթ է տևում։

«Ամեն ինչ սկսվում է ջերմությունից, հետո գլխացավ է հայտնվում։ Սրանք բավականին ոչ սպեցիֆիկ նշաններ են։ Բորբոքվում են թևատակերում և աճուկներում գտնվող ավշային հանգույցները։ Դրանք չափերով մեծանում են»,- ասել է Ալտշտեյնը:

Կապկի ծաղիկի ընդգծված ախտանիշը ցանն է, նշել է վիրուսաբանը։ Հիվանդների մոտ մարմնի վրա առաջանում են բծեր։ «Այնուհետև ձևավորվում է պղպջակ, բշտիկ, այն թարախակալում է, հետո կեղև է առաջանում, քոս և այն ընկնում է», - նկարագրել է բժիշկը:

Ըստ Ալտշտեյնի՝ կապիկի ծաղիկի վիրուսն ի վիճակի չէ մեծ համավարակի կամ համաճարակի հանգեցնել։ «Հիմնական կանխարգելիչ միջոցը սանէպիդ ծառայության աշխատանքն է, որը բացահայտում է հիվանդներին և մեկուսացնում նրանց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան