Ներքին 4 տարի առաջ - 17:31 12-07-2022

Քրիստիննե Գրիգորյանն ու Ռենիեր վան Զուփիենը պայմանավորվածություն են ձեռք բերել նախաձեռնել համատեղ ծրագրեր

Հուլիս 12-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության Ազգային օմբուդսման Ռենիեր վան Զուփիենի հետ։

Զրույցի ընթացքում Նիդերլանդների Թագավորության Ազգային օմբուդսման Ռենիեր վան Զուփիենը ներկայացրել է իր մանդատն ու գործունեության սկզբունքները՝ մատնանշելով դիմումների, բողոքների հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ իրականացվող վարույթների քննությանն առնչվող գործունեությունը, ինչպես նաև հաստատության առաջնահերթությունները։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները, անձանց դիմումների ու սեփական նախաձեռնությունների հիմնական միտումները, մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ներկայացվող դիրքորոշումների պրակտիկան, Պաշտպանի հաստատության հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման, համանդամություն ունեցող անձանց ու երեխաների իրավունքների պաշտպանության հարցերում ՄԱԿ-ի կոնվենցիոն մանդատով օժտված գործառույթները։

Քննարկվել է խտրականության, ատելության խոսքի դեմ պայքարի, ազդարարների իրավունքների պաշտպանության հարցերում Նիդերլանդների ազգային օմբուդսմենական հաստատության կողմից իրականացվող գործունեությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել զեկույցների կազմման արդյունավետ մեթոդաբանության հարցերին։

Քրիստիննե Գրիգորյանն ու Ռենիեր վան Զուփիենը պայմանավորվածություն են ձեռք բերել կոնկրետ ուղղություններով համատեղ ծրագրեր նախաձեռնելու, ինչպես նաև համագործակցությունը խորացնելու այլ եղանակների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի