Ներքին 4 տարի առաջ - 16:29 12-07-2022

Խարդախության նոր ձև. զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի հաղորդագրության լուսանկար, որն ուղարկվել է բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսներին։ Հաղորդագրության մեջ գրված է․ «Դուք ընտրվել եք կես դրույքով կամ լրիվ դրույքով պաշտոնի համար։ Օրավարձը՝ 10-100 հազար դրամ, շտապ աշխատանք է պետք, խնդրում ենք ավելացնել WhatsUp-ը՝ այս ախատանքը ստանալու համար»։ Լուսանկարին կից՝ Մարտիրոսյանը գրել էր, որ իրեն այսօր նման հաղորդագրություն ստանալու հարցով բազմաթիվ մարդիկ են դիմել։

Թե ինչով է պայմանավորված նման դրամաշորթությունը, և թե հաճախ են մարդիկ խաբվում և զոհ դառնում նման կեղծիքների, մեդիափորձագետն Oragir.news-ի հետ զրույցում մանրամասնեց. «Դա նույն բանն է, որ երթուղայինի մեջից մարդկանցից փող գողանան։ Հանցագործներ են, ովքեր թիրախավորում են աշխարհի տարբեր երկրները, մարդկանց թալանելու տարբեր միջոցներ են հնարում և զանգվածային տարածում են՝ հաշվի առնելով, որ ինչ-որ տոկոս հավատալու է այդ ամենին։ Այս դեպքում մատից հոտ քաշելով շատ բան չեմ կարող ասել, շատ խառն է այս ամեն ինչը։ Հիմա թե ինչ թիմ է, ես չեմ կարող ասել, սա բազմամաս և բազմաբովանդակ կիբերկրիմինալ է, այսինքն՝ փորձել մեկը մյուսի հետ կապել նույնն է, թե մի ավտովթարը լինի Սևանի մայրուղու վրա, մյուսը՝ Բանգլադեշում»։

Հիշեցնենք, որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հաղորդագրություն են տարածել՝ կապված հաղորդագրության հետ, որի միջոցով հայտնում են. «Հարգելի քաղաքացիներ, նման կեղծ հաղորդագրություն է տարածվում։ Պետք չէ հավատալ ու որևէ տվյալ փոխանցել։ Կեղծիք է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան