Ներքին 4 տարի առաջ - 09:06 12-07-2022

2021թ. հունիսի համեմատ` 2022թ. հունիսին հացի գինն ավելացել է 20%-ով

2022թ. հունիսին 2021թ. հունիսի նկատմամբ հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 19.9 %-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ` հունիսին վերոհիշյալ ապրանքախմբում գնաճը կազմել է 3.8 %։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի` մասնավորապես 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ ալյուրի գինն աճել է 17.7%-ով, հացինը՝ 20%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ ալյուրի գինը բարձրացել է 2.6%-ով, իսկ հացինը՝ 5.2%-ով։

Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ բարձրացել է նաև մակարոնեղենի գինը։ Մասնավորապես, հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ այս ապրանքախմբում գնաճը կազմել է 29.9%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 1.6%:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում