Ներքին 5 տարի առաջ - 16:19 14-10-2021

2021թ. 9 ամիսների պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 137 մլրդ դրամ. ցուցանիշը ռեկորդային է նախորդ տարիների 9 ամիսների համեմատ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից հետո ներկայացրել է 2021թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 137 մլրդ դրամ գումար: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:

2020թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրիլիոն 16 մլրդ դրամ դրամ, 2019թ․-ին՝ 1 տրիլիոն 79 մլրդ դրամ դրամ: Այսպիսով՝ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված գումարն ավելի է 58 մլրդ դրամով կամ 5.4%-ով։

ՊԵԿ նախագահը նշել է, որ համեմատությունը կատարվել է 2019թ․ հետ՝ հաշվի առնելով, որ 2019 թվականը բոլոր ցուցանիշների, այդ թվում՝ պետական եկամուտների առումով ռեկորդային տարի է եղել․ «Այս տարվա ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 մլրդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն` պետական բյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան չեն եղել»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ 2021 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 642 292։ Միաժամանակ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139․1 մլրդ դրամ: Իսկ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան) կազմել է 216 հազար 665 դրամ: Այս ցուցանիշները ևս էապես գերազանցում են 2019 և 2020 թվականների համադրելի տվյալները։

2019 թվականի 9 ամիսների համեմատ 2021թ․ նույն ժամանակահատվածում աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը (աճը՝ 24%) և դրանցով արձանագրված գումարը (աճը` 24.8 %)։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով