Ներքին 4 տարի առաջ - 20:14 11-07-2022

Հուշարձանը չպետք է վերածվի կերուխումի վայրի. նախարարն անդրադարձել է մշակութային կոթողների տարածքներում միջոցառումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կարծում է՝ մշակութային հուշարձանների տարածքում չի կարելի մարդկանց արգելել մեկ գավաթ գինով շնորհավորել միմյանց հարսանեկան տոնի կամ կնունքի կապակցությամբ, սակայն պետք է լինեն որոշ սահմանափակումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարն ասաց հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ հիշելով ամիսներ առաջ Գառնու, իսկ օրերս Զվարթնոցի տաճարում կազմակերպված միջոցառումները, որոնք քննարկումների առիթ են դարձել:

«Մեր ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը օրինապաշտ կատարել է իր պարտականությունները: Դիմել են ՊՈԱԿ, որը դիմել է լիազոր մարմնին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, և կարգի շրջանակում լիազոր մարմինը չի առարկել միջոցառման անցկացմանը: Միջոցառման անցկացման ընթացքում եղել են բովանդակային շեղումներ կարգից»,-շեշտեց նա:

Դումանյանի խոսքով՝ հուշարձանները հանրային արժեք են ու պատկանում են ժողովրդին: Ըստ նրա՝ եթե մարդիկ ցանկություն ունեն այդ սրբավայրերում, հուշարձանների տարածքներում ինչ-որ առիթ նշել, պետք չէ արգելել, բայց պետք է պահանջել, որ տարածքը չվերածվի կերուխումի, տարբեր ճաշատեսակների մատուցման, երկարատև կենացների, ազատ ոճի երաժշտության վայրի: Նախարարը նպատակահարմար չի համարում նման տարածքները երկար ժամանակով տրամադրելը:

«Հանձնարարել եմ վերանայել կարգը: Երբ ամեն բան պաշտոնապես չի հստակեցվում, միշտ խնդիրներ են առաջանում: Հուշարձանները չպետք է ռեստորանների վերածվեն, բայց, եթե մարդիկ ցանկանում են մեկ գավաթ գինով շնորհավորել կնունքը, հարսանյաց ծեսը, ասել ոչ, չի կարելի, իհարկե, այդ ողջ ընթացքում ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մտնել այդ տարածք, պետք է ունենա այդ հնարավորությունը: Հուշարձանը չի կարելի փակել այցելուների առաջ»,-եզրափակեց Վահրամ Դումանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի