Ներքին 4 տարի առաջ - 20:17 10-07-2022

Մոսկվա-Երևան ինքնաթիռը ծեծկռտուքի պատճառով վթարային վայրէջք է կատարել

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում՝ ինքնաթիռում տեղի ունեցած վիճաբանության պատճառով։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հաղորդում է runews24.ru-ն։

«Գիշերը ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել ինքնաթիռի ուղեւորի ագրեսիվ պահվածքի մասին, ինչից հետո վթարային վայրէջքի մասին որոշում է կայացվել»,- ասել է Իրինա Վոլկը։

Ինքնաթիռի ուղեւորներից մեկը հարբած վիճակում իրեն չափազանց ագրեսիվ է պահել։ Նա վիճել է մյուս ուղեւորների հետ եւ հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։

Օդանավի հրամանատարը որոշել է ինքնաթիռը իջեցնել Սամարայի օդանավակայանում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ծեծկռտուք սկսող ուղեւորին եւ տեղափոխել հերթապահ մաս։ Նրա նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան