Ներքին 4 տարի առաջ - 15:01 10-07-2022

Ծառուկյանը կառուցում է նոր կոթող՝ գետնի տակ թողնելով արդեն իսկ եղած պատմամշակութային հնավայրը. Նորա Գրիգորյան

PR մասնագետ Նորա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հանրային կապերում ամենահայտնի տեխնոլոգիաներից է (հատկապես քաղաքական ոլորտի) հեղինակության վկայակոչումը.
Պարոն Ծառուկյանը երկրային մահկանացուների շրջանում երեւի այլեւս չի տեսնում իրեն արժանի հեղինակություն, որով կարող է հավելյալ հռչակ (եւ/կամ փող) ձեռք բերել եւ անցել է երկնայիններին, մասնավորապես՝ նրանցից Բարձրյալին։
Որպես արձանի օբյեկտ ընտրված է Հիսուսը, որովհետեւ Հատիսի գագաթին սեփական արձանը դնելը կակ բը անհարմար ա, «բերեք ով կա հայտնի իրանը դնենք շատ մարդ գա տենա, իմանա մենք ով ենք ինչ մասշտաբի գորձեր ենք անում»։

Հուսով եմ պարոն Ծառուկյանը, որպես նվիրյալ հավատացյալ ծանոթ է Աստվածաշնչյան դրվագներին, մասնավորապես Բաբելոնյան աշտարակաշինությանը։

Ծառուկյանի առաջացրած այս իրարանցումը բացառիկ օրինակ է, որ մեր տգիտությունը, չտեսությունը, կեղծ բարեպաշտությունը եւ երկակի ստանդարտները ջրի երես է բերել միառժամանակ եւ համակողմանի։
Երկակի ստանդարտի դասագրքային օրինակներ՝ տուրք տալ Քրիստոնեությանը, ոտնահարելով քրիստինեական ամենահեղինակավոր կառույցներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը եւ բազմադարյա ավանդույթը։
Կառուցել նոր կոթող՝ գետնի տակ թողնելով արդեն իսկ եղած պատմամշակութային հնավայրը։

Խթանել զբոսաշրջությունը՝ անցնելով բնապահպանական նորմերի եւ մասնագետների հիմնավորումների վրայով։
Սա հրաշալի օրինակ է նաեւ այն բանի, որ որքան շատ եւ բարձր են մարդիկ աղաղակում «ադաթի, ավանդույթի, ազգային արժեքի» մասին, այդքան քիչ գիտեն՝ ինչ է ավանդույթն ու ազգային արժեքը ասենք թե։
Ֆոսֆորապատ Հիսուս left the chat»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»