Ներքին 4 տարի առաջ - 11:35 10-07-2022

«Արարատ-Գրուպ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրենը սառը զենք կրելու կասկածանքով ներկայացվել է ոստիկանություն. shamshyan.com

Վերջին օրերի ընթացքում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ է կատարվել ոստիկանության Ապարանի բաժնի կողմից, որի մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ «Զինանոց-2022» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի՝ Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողների հետ, Վանաձոր-Մարգարա-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածից՝ սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանության Ապարանի բաժին են հրավիրել Երևանի բնակիչ, 44-ամյա Վահագն Գ.-ին:

Վերջինս եղել է Toyota Forerunner մակնիշի ավտոմեքենայով: Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնում նախապատրաստված նյութերը և Վահագն Գ.-ի կողմից ոստիկաններին ներկայացված դանակը ուղարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ վարույթ նախաձեռնելու հարցը պարզելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով, Վահագն Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Արարատ-Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան