Ներքին 4 տարի առաջ - 19:41 09-07-2022

«Օնիռա քլաբը» խոշոր հարկատու է եղել, և մենք այդ ընկերությանը հնարավորություն չենք տվել աշխատելու և զրկվել ենք հարկերից․ Քերոբյան

Այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնյաներ գտնվում էին Հատիս լեռան վրա, որտեղ էլ պետք է կառուցվի Քրիստոսի արձանը և դրան շրջապատող համալիրը։

Լրագրողների հնչեցրած այն հարցին, թե ինչպես է Ծառուկյանը կարողացել լեզու գտնել Նիկոլ Փաշինյանի հետ, որ բացի նածագծին հավանություն տալուց, նաև «Շանգրիլիայի» տուգանքն է փոխհատուցում այն դեպքում, երբ ինքը ժամանակին Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, Ծառուկայնն ասաց, որ խաղատանը վերաբերող հարցերին լավ կլինի պատասխանի Վահան Քերոբյանը, ով, անդրադառնալով այդ հարցին, ասաց․

«Կառավարության նիստի ժամանակ ֆինանասների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց նախապատմությունը, համաձայն որի՝ տուրքը, որը պետք է վճարի «Օնիրա քլաբը», հաշվարկվել է այն ժամանակահատվածի համար, երբ լոքդաունի պատճառով ընկերությունը հնարավորություն չի ունեցել աշխատելու։ Եվ բնականաբար, խելամիտ, առողջ բանականության տեսանկյունից մենք ոչ մի կերպ շահագրգռված չենք ընկերությանը ծանրաբեռնել այնպիսի տուրքերով, որը հաշվարկվել է այն ժամանակ, երբ ընկերությունը փաստացի չի աշխատել։ Կարծում եմ, այս որոշումը շատ ավելի շուտ պետք է կայացնեինք, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք։

Մենք գիտենք, որ «Օնիռա քլաբը» խոշոր հարկատու է եղել, և վերջին երկու-երեք տարում մենք այդ ընկերությանը հնարավորություն չենք տվել աշխատելու և նաև զրկվել ենք հարկերից։ Հիմա մենք գիտենք, որ այն գումարը, որը մենք կտանք, հաջորդ տարվա ընթացքում հետ կստանանք, և դա, մեր կարծիքով, շատ խելամիտ որոշում է»,- ասաց Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով