Ներքին 4 տարի առաջ - 16:13 09-07-2022

Հայաստանում Instagram-ի ու Facebook-ի աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում․ Սամվել Մարտիրոսյան

«Ցավոք, ես չէի պատկերացնում Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների կոտրվելու մասշտաբները»: Այս մասին գրում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նա հավելում է․ «Աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում։ Ու անընդհատ, դադար չկա։

Մարդիկ ահավոր անլուրջ են մոտենում իրենց հաշիվների անվտանգությանը։ Մարդ կարող է մեծ գումարներ ներդնել, խանութ ստեղծել Ինստագրամում, ու մեկ րոպեում այն կորցնել, քանի որ չի մտածում անվտանգության մասին։ Ոնց որ իրական կյանքում խանութ բացես, բայց ոչ միայն դուռը փական չունենա, տո դուռ էլ չդնես։

Դպրոցական էրեխեքի հաշիվները տոննաներով կոտրում են, նամակագրությունները դնում բաց, խայտառակ ֆոտոշոփեր անում և այլն, և այլն, և այլն․․․

Կոտրված հաշիվը հետ բերել շատ բարդ է, հիմնականում անհնարին։ Բախտի հարց է։ Դրա համար ավելի լավ է գործը դրան չհասցնեք։

Մի մուտքագրեք ձեր գաղտնաբառը ամեն անհայտ հղումով։ Մի մասնակցեք անհասկանալի մրցույթների։ Մի հավատացեք, որ բան եք շահել։ Մի հավատացեք ամեն մի վախենալու նամակի իբր Ֆեյսբուքից կամ Ինստագրամից։ Եթե գաղտնաբառն եք մուտքագրում, տասն անգամ համոզվեք, որ հասցեն հենց սոցցանցինն է, այլ ոչ թե նման մի բան։ Դժվար ա՞, լուրջ չեմ հասկանում։

Եթե կոտրել են, փորձեք այս հղումներով։ Ու հույս չունենաք, որ փողով ինչ-որ բարի հաքերներ ձեզ հետո կօգնեն, եթե չստացվի վերականգնել։

Ֆեյսբուքը վերականգնելու համար․ https://www.facebook.com/hacked
Ինստագրամը վերականգնելու համար․ https://help.instagram.com/149494825257596… »։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»