Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:31 08-07-2022

Չինական ներկերը առաջ 900-800 դրամ էին, հիմա դարձել են 1500-1700 դրամ. շինանյութի գները չհիմնավորված բարձրացել են

Ներկա գնաճի պայմաններում թանկացում նկատելի է նաև շինանյութի շուկայում։ Գների բարձրացումը տեղի է ունեցել միանգամից, և բոլոր արտադրողներն ու ներկրողները շինանյութը թանկացրել են միանգամից։

Այսօր Օragir.news-ը այցելեց շինանյութի շուկա՝ տեղում ծանոթանալու գների փոփոխությանը։

«Եթե գնաք արտասահման, այս նույն ապրանքները ավելի թանկ են, Հայաստանում այդքան էլ թանկ չի»,- այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց շինանյութի շուկայի վաճառակետի աշխատակիցներից մեկը։

Մեկ այլ աշխատակից էլ մանրամասն ներկայացրեց շինանյութի շուկայում առկա չհիմնավորված գների բարձրացումը։ «Հիմնականում թանկացումներ նկատում ենք ներկրվող շինանյութի պարագայում՝ չնայած նրան, որ դոլարի գինը նվազել է, բայց շինանյութի գինը չի նվազել։ Ոչ ոք կոնկրետ հիմնավորում չի տալիս, ասում է՝ ամբողջ աշխարհում նվազել է։ Այն մասերը, որոնք նախկինում առնում էինք 800 կամ 700 դրամով, հիմա արժե 1200, ասենք մի հատ «կռանտ», կամ փչովի ներկերը չինական, առաջ 900- 800 դրամ էր, հիմա դարձել է 1500- 1700 դրամ»,- ասաց աշխատակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»