Ներքին 4 տարի առաջ - 16:05 08-07-2022

Հատիսի ստորոտում կարելի է գեյ փրայդներ կազմակերպել, դա էլ կխթանի տուրիզմը․ Ստեփան Դանիելյանը՝ Հիսուսի արձանի կառուցման մասին

«Գործող վարչապետին դուր է եկել Հիսուսի մեծ արձանը սարի գլխին տեղադրելու միտքը, որն, ըստ նրա, պետք է տուրիստներին գայթակղի գալ Հայաստան: Այսինքն՝ մարդիկ հատուկ գալու են Հայաստան, որպեսզի Հիսուսի արձանը տեսնեն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա հավելում է․ «Եթե Հիսուսի արձանի տեղադրումը ոչ թե հոգևոր, այլ տուրիստական ակտ է, ապա, ըստ ժանրի կանոնների, արձանի մոտակայքում պետք է զարգանա հարակից ինֆրաստրուկտուրան՝ խաշանոցներ, հասարակաց տներ, նայթ քլաբներ, խաղատներ, հետո Հատիսի ստորոտում կարելի է գեյ փրայդներ կազմակերպել, դա էլ կխթանի տուրիզմը, հատկապես հարակից երկրների տուրիստների համար, որտեղ դա անցկացնելը դժվար է: Բնական է, այդ ամենը սարքելիս մոռանալու են հանրային զուգարանների մասին ու մոտակա ծառերի արանքում են տուրսիտները հոգալու կարիքները, հետո, առանց ձեռքերը լվանալու, ճաշակելու են արձանի աստիճանների մոտ վաճառվող թթու լավաշն ու չորացրած մրգերը, փորձելու են նվագել վաճառվող դուդուկների վրա: Մի խոսքով, հոգևոր ու մարմնական սննդի կոմպլեմենտարիզմ:

Կառավարությունը Հիսուսի արձանի տեղադրումը հիմնավորում է տուրիզմով, նման ձևակերպումը աներևակայելի էր պատկերացնելը:

Մի պահ փորձեցի արձանի տեղադրմանը լուրջ մոտենալ, գնալ 7-9 դդ. պատկերամարտության ու պատկերապաշտության պայքարի աստվածաբանական ու բարոյագիտական ձևակերպումներին (Բյուզանդիայում պատկերմարտները հիմնականում հայերն էին ու հայ եկեղեցին էր հատկապես խիստ վերաբերվում դրան), հետո քննարկել Հին ու Նոր կտակարաններում կուռքերի պաշտամունքի արգելքին, տարբեր եկեղեցիների մոտեցմանն այդ հարցին, նաև հասկանալ, թե Իսլամում ինչպես են մոտենում պատկերների ու արձանների պաշտամունքին՝ կռապաշտությանը, որը հրեաների ու քրիստոնեաների ազդեցությամբ է ձևավորվել և այլն (նաև այսօրվա իրավիճակից բխող նման արձանների ու, առհասարակ, կրոնների հնարավոր դերին ու այդ արձանի խորհրդին): Հետո հասկացա, որ դրա իմաստը չկա էլ:

Մեկ է, մարդկանց մի մասը գնալու է արձանի մոտ պաշտամունք իրականացնելու (աքլոր ու գառ մորթելու), հետո, կես ժամ անց, արձանի տուրիստական զոնայում օգտվելու է վերը թվարկված տուրիստական ինֆրաստրուկտուրայի բարիքներից, Սպիտակցի Հայկոյի կլկլոցների տակ: Այլ իմաստ կառավարությունը չի էլ դրել արձանին տեղադրմանը դրական մոտեցում ցույց տալուց»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան