Ներքին 4 տարի առաջ - 14:13 08-07-2022

Նա չգիտի, թե ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում, այլապես ներողություն կխնդրեր մահափորձի համար․ Արեգնազ Մանուկյան

«Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակել է նախկին զինվորականը․ Ճապոնիան Հայաստան չէ, և վե՛րջ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Նա հավելել է․ «Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ իրականացրած Տեցույա Յամագամին հայտարարել է, որ դժգոհ էր նախկին վարչապետի վարած քաղաքականությունից և ուզում էր սպանել նրան։ Կրակողը 41 տարեկան է, նախկինում ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում։

Ճապոնիայի նախկին վարչապետը սև ու սպիտակի չի բաժանել ճապոնացիներին, պատերազմ չի բերել իր երկրի գլխին, պարտություն չի կրել պատերազմում, Ճապոնիայի բյուջեն չի մսխել, իր ընտանիքի անդամներին, բարեկամներին ու ծանոթներին պաշտոնների չի նշանակել, ասֆալտի տենդերներ շահել չի տվել, չի հայտարարել, որ Կուրիլյան կղզիներից պետք է հրաժարվել ու խաղաղ ապրել, դատավորների վզին չի դրել։ Շատ բաներ չի արել Ճապոնիայի նախկին վարչապետը, բայց, փաստորեն, արժանացել է Ճապոնիայի քաղաքացու դժգոհությանը։

Յամագամին չգիտի, թե ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում, այլապես ներողություն կխնդրեր մահափորձի համար։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ Հայաստանում, եթե Յամագամին ՀՀ քաղաքացի լիներ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան