Արտաքին 4 տարի առաջ - 10:55 08-07-2022

Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասանը

Ամերիկացի դերասան Ջեյմս Քանը մահացել է 82 տարեկան հասակում։

«Խոր վշտով հայտնում ենք, որ Ջիմին մահացել է հուլիսի 6-ին։ Նրա ընտանիքը գնահատում է սիրո արտահայտություններն ու անկեղծ ցավակցությունները և խնդրում, որ դուք շարունակեք հարգել նրա մասնավոր կյանքը այս դժվարին ժամանակահատվածում»,- ասված է դերասանի Twitter-ի պաշտոնական էջում։

Ջեյմս Քանն առավել հայտնի է 1972թ.-ին Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմում խաղացած դերով, որտեղ նա Մարլոն Բրանդոյի և Ալ Պաչինոյի հետ միասին խաղացել է գլխավոր դերերից մեկը՝ մարմնավորել է Սանտինո «Սոնի» Կորլեոնեին։ Այս դերի համար նա առաջադրվել է «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի»։ 1978թ.-ին Ջեյմս Քանին Հոլիվուդի Փառքի ծառուղում աստղ է շնորհվել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ