Ներքին 7 ամիս առաջ - 19:50 23-02-2026

Այո՛, կնքահայրը պետք է աստվածասեր, եկեղեցասեր և հայրենասեր լինի․ հոգևորականներն աջակցում են Տեր Օշինին

Հոգևորականներն արձագանքել են Ռուբեն Ռուբինյանին և աջակցություն հայտնել Տեր Օշին քահանա Հայրապետյանին։

Մասնավորապես, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու էջում Տեր Վրթանես քահանա Բաղալյանը տեղադրել է Տեր Օշինի լուսանկարը և գրել․«Այո՛, կնքահայրը պետք է աստվածասեր, եկեղեցասեր և հայրենասեր լինի ու չի կարող անաստված, սրբապիղծ և հայրենավաճառ լինել։ Իմ աջակցությունն եմ հայտնում քպ-ականների թիրախում հայտնված արժանապատիվ հոգևոր եղբորս` Տեր Օշին քահանա Հայրապետյանին»։

«Ես ցանկացածին էլ ասել եմ, որ հայրենասեր լինի, հայրենավաճառ չլինի և Հայ առաքելական եկեղեցու ճշմարիտ զավակ լինի, թասիբով հայ լինի, և ես ցավում եմ իր համար որ, լինելով Սաղմոսավանքի հոգևոր հովվի ժառանգ, իրեն թույլ է տալիս Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմել և առհասարակ խառնվել եկեղեցու գործերին։ Իրեն էլ հստակ ասում եմ՝ ես միայն Աստծուց եմ վախենում, ինձ իրենք ահ տալ չեն կարող», եթե իրենց վրա են վերցրել, ասելիք չունեմ, ու եթե Ռուբինյանը ասելու բան ունի, ապա իմ տեղը գիտի,- լրագրողի հարցին պատասխանել է Տեր Օշին քահանա Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Սաղմոսավանքի Տեր Օշին քահանան պսակադրության արարողության ժամանակ ասել է, թե կարևորը՝ քավորը թասիբով մարդ լինի և ՔՊ-ական չլինի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին