Ներքին 4 տարի առաջ - 10:38 08-07-2022

ՏԿԵ փոխնախարարը ընդունել է ԱՄՆ-ի առևտրային հարցերով նախարարի խորհրդականին

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ-ի առևտրային հարցերով նախարարի խորհրդական, Եվրասիայում ԱՄՆ առևտրային ծառայության խորհրդական Հեդեր Բրնսին և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի պատասխանատու Բենջամին Բրնեսին։

Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին և խոսելով երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական և գործընկերային հարաբերություններից՝ կարևոր է համարել ունենալ ուղիղ օդային կապ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։

Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները, դժվարությունները, բարեփոխումների անհրաժեշտությունը, ոլորտում կառավարության առաջնահերթությունները, նաև առավելությունները՝ Հայաստանը որպես տարանցիկ երկիր։

Հեդեր Բրնսին հետաքրքրվել է Լարսի ճանապարհահատվածի խնդիրներով, այդ ճանապարհին այլընտրանք ունենալու հնարավորության, Հյուսիս-հարավ ճանապարհի, Հայաստանի երկաթուղային ոլորտի առկա հնարարվորությունների, երկաթուղու հետագա զարգացման ռազմավարության, օդային ճանապարհով բեռնափոխադրումներ կազմակերպելու և կարևոր այլ հարցերի մասին։ ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ շատ ընկերությունների հետաքրքիր է Հայաստանում ներկայացված լինելու գաղափարը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ ավելի առարկայական քննարկելու բարձրացված հարցերն ու խնդիրները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»