Ներքին 4 տարի առաջ - 22:22 07-07-2022

Ապօրինի ճնշումների արդյունքում դատավոր Գրիգորյանը կարծես իրեն նման չլինի․ Րաֆֆի Ասլանյան

«ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Նա հավելում է․ «Մի բարի խորհուրդ ԲԴԽ անդամներին․ զերծ մնացեք դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ միջնորդավորված ճնշումներին աջակցելուց, եթե իսկապես կարևորում եք անկախ դատական համակարգի ստեղծումը։

Դատավոր Գրիգորյանն այն բացառիկ դատավորներից է, ով, շատ գրագետ լինելուց բացի, նաև երկար տարիներ միայն փաստաբանական գործունեությամբ է զբաղվել և գրեթե անթերի կերպով ապահովում է մրցակցային դատավարության հիմնարար սկզբունքների իրագործումը քրեական արդարադատության գործընթացում, ինչը, անկեղծ ասած, ինձ մոտ նույնպես երբեմն բնական նյարդայնություն էր առաջացնում, երբ մեղադրանքի կողմում էի, դատախազի պաշտոն էի զբաղեցնում․․․

Ցավոք, վերջին ժամանակահատվածում այդ ապօրինի ճնշումների արդյունքում դատավոր Գրիգորյանը կարծես իրեն նման չլինի, ամեն դեպքում ավելորդ լարվածությունը տեսանելի է։ Հիշեք, որ յուրաքանչյուր իրավական պետության դատական համակարգի ողնաշարը հենց այսպիսի պրոֆեսիոնալ դատավորները պետք է կազմեն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով