Ներքին 4 տարի առաջ - 21:06 07-07-2022

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Շիկահողի կարի արտադրամաս

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Սյունիք կատարած այցի շրջանակում, այցելեց Շիկահող համայնքի կարի արտադրամաս, որը բացվել է նախորդ տարի՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ։

Արտադրամասի պատասխանատու Վլադիկ Աղաթելյանը վարչապետի տիկնոջը հայտնեց, որ արտադրամասի գործունեության համար հիմնանորոգվել է գյուղապետարանի շենքն ու կառույցից հատկացվել մեկ սենյակ։ Այժմ արտադրամասում աշխատում է 14 կին, և աշխատատեղերի քանակը ցանկանում են հասցնել 30-ի։

Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանի ուղեկցությամբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց կատարեց արտադրամասում, զրուցեց աշխատակիցների հետ, հետաքրքրվեց նրանց գործունեությամբ։

Աննա Հակոբյանին հայտնեցին` Երևանից բերվող հումքով արտադրամասում կարում են համազգեստներ և կենցաղային պարագաներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության ու «Զանգեզուր կենսաոլորտային» համալիրի համար։

Վարչապետի տիկնոջը շրջայցի ընթացքում նվիրեցին արտադրամասում կարված պայուսակ:

Աննա Հակոբյանը Շիկահողում հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ խոնարհեց Հայրենական մեծ պատերազմի զոհերի և Արցախյան ազատամարտի անհետ կորած և զոհված զինծառայողների հիշատակին կառուցված հուշահամալիրներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան