Ներքին 4 տարի առաջ - 17:53 07-07-2022

Զենքը ձեռքներիս՝ էդ հողը պահել ենք, որ հետո էլ առանց հողի՞ մնանք․ Երվանդ Մալունցը՝  Խնձորեսկի 34 տղամարդկանց դատի տալու մասին

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում Ներքին Խնձորեսկ համայնքի 34 տղամարդկանց գործով այսօր մեկնարկած դատը հետաձգվել է։ Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 30-ին։

Գործով անցնող Ներքին Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցն Oragir.news –ի հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում ընթերցվել են մեղադրականները։ Նա պատմեց, որ գյուղում բնակվում են 35 ընտանիք, որոնցից 34-ի տղամարդկանց մեղադրում են իրենց հողին ու իրենց գյուղին տեր կանգնելու համար։

«Սա քաղաքական կողմնորոշման հարց չի, գյուղի ապագայի, բնակիչների ապրուստի հարցն է, երիտասարդների զբաղվածության հարցն է։ Մարդիկ, զենքը ձեռքներին, թուրքի դեմը կանգնել են, նոյեմբերի 8-ին, երբ գյուղը ռմբակոծեցին, ոչ մեկ, անգամ մի կին կամ երեխա գյուղից դուրս չեկան։ Մենք էդ հողերը պահել ենք, ինչի՞ պիտի չմշակենք, մենք պահենք, ուրի՞շը մշակի, տանի»։

Հիշեցնենք, որ Ներքին Խնձորեսկի տղամարդկանց մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է 2-7 տարի ժամկետով ազատազրկում: Հայցվորը գյուղի նախկին համայնքապետ, ինչպես գյուղի բնակիչներն են ասում, գյուղի միակ ՔՊ-ական կալվածատեր Մարտուն Արզանյանն է։

Բնակիչները նշում են, որ 20 տարի շարունակ նրան են պատկանել գյուղի բոլոր հողերը: Նախկինում ՀՀԿ-ական համայնքապետը 2018-ից հետո ՔՊ-ական է, ով գյուղի 300 հա ընդհանուր մակերեսով լավ հողակտորները, սյունեցիների պնդմամբ, կեղծ աճուրդներով, առանց սեփականատերերին զգուշացնելու, օտարել և իրենով է արել։

Մալունցի դիտարկմամբ՝ Արզանյանն այսօր գյուղ չի էլ կարողանում մտնել։ «Ո՛չ, ինքը գյուղում չի ապրում, անգամ գյուղ չի կարող մտնել, ի՞նչ պիտի անի էդ հողերը։ Գյուղում հերոսական ժողովուրդ է բնակվում, որ զենքները ձեռքին՝ կանգնել է գյուղի համար։ Մարդիկ չէին գնալու, զենքները ձեռքին՝ հողը պահեն ու հետո էլ առանց հողի մնան։ Հիմա էական չի՝ էդ ժողովրդի համար թո՞ւրքի դեմ են պայքարում, թե՞ իր»։

Համայնքի ղեկավարը նաև նշեց, որ ամենամեծ զավեշտն այն է, որ բնակիչներ կան, որոնց հիմա այդ հողերի համար դատի են տվել, բայց այդ հողը հիմա Ադրբեջանի տիրապետության տակ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում