Արտաքին 4 տարի առաջ - 12:56 07-07-2022

Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են հանդիպում անցկացնել Թբիլիսիում

Վրաստանը կարող է խաղաղ երկխոսությանը նպաստելու նկատառումով Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորների հանդիպում կազմակերպել Թբիլիսիում։ Այս մասին Բիրմինգհեմում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի վերջին նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, փոխանցում է Report-ը։

Սամխարաձեի խոսքով, Վրաստանը պատրաստակամ է կայունացնող դեր ստանձնել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։ «Մենք պատրաստ ենք Թբիլիսիում ընդունել մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար»,- ասել է նա։

Նիկոլոզ Սամխարաձեն ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավարն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում