Արտաքին 4 տարի առաջ - 09:47 07-07-2022

Բուլղարիան արգելափակել է Ռուսաստանի դեսպանատանը 890 հազար դոլարի չափով փոխանցումը՝ ԵՄ պատժամիջոցների պատճառով

ԵՄ պատժամիջոցների պատճառով արգելափակվել է Սոֆիայում ՌԴ դեսպանատան հաշվեհամարին 890 հազար դոլարի փոխանցումը։ Այս մասին Բուլղարիայի ազգային ռադիոյի եթերում ասել է Բուլղարիայի ֆինանսների նախարար Ասեն Վասիլևը։

«Կա փոխանցում ՌԴ դեսպանատան հաշվեհամարին, որն ուղղակիորեն Եվրահանձնաժողովի պատժամիջոցների տակ է։ Ռուսաստանի դեսպանատունը խնդրել է այս փոխանցման հետ կապված պատժամիջոցները չեղարկել, և այժմ հարցը համաձայնեցվում է ԵՀ-ի հետ... Նշվում է, որ 890 հազար դոլարի չափով այս փոխանցումը նախատեսված է աշխատավարձերի համար»,- ասել է Վասիլևը։

Բուլղարիայի ֆիննախի ղեկավարը նշել է, որ արգելափակումը կատարվել է ավտոմատ կերպով՝ ԵՄ պատժամիջոցների հիման վրա։

«Կա այսպիսի ժողովուրդ» կուսակցության խորհրդարանական խբակցության ղեկավար Տոշկո Յորդանովը հաշիվների արգելափակումը «հիմարություն» է անվանել։ Նա նշել է, որ ի պատասխան ռուսական կողմը կարող է Մոսկվայում արգելափակել բուլղարացի դիվանագետների հաշիվները։

ՌԴ դեսպանատանը հաստատել են փոխանցման արգելափակման մասին տեղեկությունը, սակայն հրաժարվել են մեկնաբանություններից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով