Ներքին 4 տարի առաջ - 23:21 06-07-2022

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հայկական և ռուսական հաղորդագրություններում տարբերություններ կան

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հեռախոսազրույցի բովանդակության մասին ՌԴ նախագահի պաշտոնական կայքում և ՀՀ կառավարության կայքում զուգահեռաբար տեղադրվել են հաղորդագրություններ, որտեղ զրույցի բովանդակային մասում որոշակի տարբերոթյուններ կան։

Ի տարբերություն ՀՀ կառավարության հաղորդագրության՝ Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է, որ երկրների ղեկավարները խոսել են նաև Հայաստան-Թուրքիա շփումների մասին։

«Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին»,- մասնավորապես գրված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ այս հատվածը բացակայում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով