Ներքին 4 տարի առաջ - 22:55 06-07-2022

Հարկավոր է 30 տոկոսով բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները, բայց կառավարությունը գերադասում է բորդյուր փոխել, ասֆալտ անել․ Թադևոս Ավետիսյան

«ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, որ կա որոշակի հնարավորություն, որպեսզի բարձրացվեն հիմնական կենսաթոշակի և աղքատության նպաստի չափերը»։ Այս մասին Սարյանի պուրակում հրավիրված քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Հենց այսօրվանից հնարավոր է նույնիսկ 30 տոկոսով բարձրացնել կենսաթոշակների և նպաստների չափը։ Տարին արդեն կիսվել է, հուլիսի 1-ից եթե բարձրացվեն նպաստները և կենսաթոշակները, կպահանջվի մոտավորապես 50-60 մլրդ դրամ»։

Նա ընդգծեց, որ հավաքագրված հավելյալ եկամուտները ներդրվում են կապիտալ ծախսերի վրա մի շարք պարզ պատճառներով։ «Կապիտալ ծախսերը առաջին հերթին թղթի վրա գրում են ու չեն անում, այսինքն՝ կամ էդ փողը չկա, որովհետև գրում են մի տեղ, որտեղ գիտեն՝ չեն անելու, երկրորդը՝ ավելի հետաքրքրիր է ասֆալտ անել, պատ ներկել, բորդյուր փոխել, ծառ ու ծաղիկ ցանել 2 պարզ պատճառով․ էդտեղ հետաքրքրություններ ավելի շատ կան իրենց սրտի օլիգարխների համար, որովհետև էդ ասֆալտը իրենք են հենց անում, երկրորդն էլ՝ ծառ ու ծաղիկ տնկելով՝ պատրաստվում են քաղաքապետի առաջիկա ընտրություններին։

Այն, որ ասում են՝ աշխարհում էդպես է, ստում են, տարածաշրջանում, բոլոր երկրներում՝ բացառությամբ ՀՀ-ի, արձանագրված միջին գնաճին հավասար կամ ավելի բարձրացվել են կենսաթոշակի ու աղքատության նպաստների չափերը»։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում