Ներքին 4 տարի առաջ - 21:31 06-07-2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«Հանդիպման սկզբում ողջունելով դեսպանին, օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են և որպես հայ-ամերիկյան համագործակցության ձեռքբերում՝ բարձր գնահատել վերջերս ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և դրանց հետևանքով աշխարհում առաջացած մարտահրավերներին, այդ թվում՝ գնաճի և պարենային անվտանգության խնդիրներին և դրանց հակազդման հնարավորություններին:

Մհեր Գրիգորյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել նաև Կառավարության բարեփոխումների օրակարգի արդիական հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան