Ներքին 4 տարի առաջ - 20:31 06-07-2022

Եթե ընդդիմության՝ ԱԺ վերադառնալուց հետո չպահպանվի Դոնթի բանաձևը, ապա կլինի սահմանադրական օրենքի խախտում․ սահմանադրագետ

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում Արմեն Խաչատրյանն ընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 5 կողմ, 0 դեմ ձայներով։

Հիշեցնենք, որ այս պաշտոնում ընդդիմադիր կուսակցությունները համատեղ ներկայացրել էին իրեց միակ թեկնածու Արթուր Ղազինյանի թեկնածությունը, և հանձանժողովի նախագահի տեղակալ ընտրելու համար գումարվել է 14 նիստ, և 14 անգամ Արթուր Ղազինյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Այս մասին Օragir.news-ը զրուցեց սահմանադրագետ Վահե Գրիգորյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք իրավախախտում չէ ընդդիմության համար նախատեսված պաշտոններում նշանակել իշխանական պատգամավորների, ինչին Գրիգորյանը պատասխանեց․ «Դոնթի բանաձևի տեսանկյունից կարող է խնդիր առաջանալ, համամասնության կարգով ընդդիմությանը հատկացված տեղերի մասով, բայց այդ խնդիրը կարելի է լուծել այլ տարբերակով, եթե իշխանության կողմից ժամանակավոր զբաղեցվող հանձնաժողովի նախագահի տեղակալներից մեկը հրաժարական տա կամ դադարի լինել տվյալ հանձնաժողովի նախագահի տեղակալ, և կրկին վերականգնվի Դոնթի բանաձևով սահմանված համամասնությունը։ Բացի այս՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը նախատեսում է ընթացակարգ, դա փոփոխություների արդյունքն է կանոնակարգում, որի պայմաններում ընդդիմադիր խմբակցությունը, որին հատկացված է թեկնածու առաջադրելու լիազորություն, սահմանված ժամկետում, սահմանված կարգով չի առաջադրում թեկնածու, ապա իրավունքը փոխանցվում է հաջորդ ընդդիմադիր խմբակցությանը, և եթե մինչև վերջին ընդդիմադիր խմբակցությունը չի առաջադրում, ապա այդ իրավասությունը տրվում է իշխանությանը։ Հարցը այստեղ ոչ թե հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի պաշտոնին է վերաբերում, այլ պետք է պահպանվի Դոնթի բանաձևով սահմանված ընդդիմություն-իշխանություն համամասնությունը հանձնաժողովի նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում։ Այսինքն՝ ամենևին կապ չունի՝ դա պաշտպանությա՞ն հանձնաժողովն է, աշխատանքի և սոցիալական հարցերի՞ հանձնաժողովն է, կամ առողջապահության և մեկ այլ հանձնաժողով, կարևորը բանաձևով սահմանված համամասնության պահպանումն է։ Իրավախախտում լինել-չլինելը պայմանավորված է նրանով, թե արդյոք այդ բանաձևը ընդդիմության՝ Ազգային ժողով վերադառնալու ժամանակ կպահպանվի։ Եթե չպահպանվի, ապա կլինի սահմանադրական օրենքի խախտում, և նման հարցի վիճարկումը թերևս վերապահված կլինի սահմանադրական դատարանին»,- ասաց Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»