Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 20:19 06-07-2022

Հաջողվել է մերձեցնել Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության ասպեկտների շուրջ. ՌԴ ԱԳՆ

Հարավային Կվկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ Եռակողմ աշխատանքային խումբը՝ փոխվարչապետների նախագահությամբ, շարունակում է աշխատել։ Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

Նրա խոսքով՝ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպմանը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում համանախագահների շփումների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել՝ հաջողվել է մերձեցնել կողմերի դիրքորոշումները կապված տրանսպորտային հաղորդակցության ոլորտում տարբեր ասպեկտների հետ:

«Հայտնի է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում է տարածաշրջանում ճանապարհային և երկաթուղային տրանսպորտային կապերի բացումը, որը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերին։ Եթե կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվի, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն իրենք առանձին տեղեկատվություն կտրամադրեն», - ասել է Զայցևը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով