Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:50 06-07-2022

Այլ երկրների ռազմաուսումնական հաստատություն ավարտածներին նախագծով բնակարան չի հատկացվելու. Սուրեն Պապիկյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը։

Հարցուպատասխանի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին, թե արդյոք արտերկրում սովորած անձինք, ովքեր ավարտելուց հետո գալիս են ՀՀ և ուզում են զինվորական ծառայությունը շարունակել այստեղ, կարող է օգտվել նախագծից, Պապիկյանը պատասխանեց. «Այո՛, եթե դա ՀՀ պատկան խողովակներով է տեղի ունեցել։ Ինչո՞ւ, որովհետև մենք ունենք գործընկեր երկրներ, ում ռազմական ուսումնական հաստատություններում երիտասարդներն ուսանելու հնարավորություն ունեն։ Այսինքն՝ դրա համար պատշաճ կազմակերպում ենք քննություններ, և դրա համար կա հատուկ գործընթաց։

Իքս ռազմաուսումնական կենտրոնում սովորելու համար կարգ կա, քննություններ են հանձնում, և իրենք մեկնում են, որի համար ՀՀ-ն վճարում է, կամ օգտվում է այն արտոնյալ տեղերից, որոնք տվել է ՌԴ-ն, կամ նույնը Հունաստանում, այդ ուսանողները մեր նույն ուսանողներն են, հավասարեցված են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ռազմաավիացիոն համալսարանում սովորող ուսանողներին։ Բայց եթե ինքն ապրում է Հունաստանում կամ, օրինակ, Բուլղարիայում և սովորել է տեղի ռազմաուսումնական հաստատությունում, ապա սա իրեն չի վերաբերում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան