Ներքին 4 տարի առաջ - 14:47 06-07-2022

Ով կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը

Oragir.news-ին հասած տեղեկություններով՝ Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը կգլխավորի ռուսաստանցի հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը, որն էլ հենց հովանավորում է կուսակցությանը։ Մեզ ասացին, որ 90 տկոսով հենց Վարդանյանն էլ կներկայանա որպես քաղաքապետի թեկնածու։

Բանն այն է, սակայն, որ Ռուբեն Վարդանյանը, բացի ՀՀ քաղաքացի լինելուց, նաև, ըստ «Վիքիպեդիայի», ՌԴ քաղաքացի է, իսկ ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն․ այս սահմանափակումը չի տարածվում ավագանու անդամի թեկնածության վրա։ Այսինքն՝ Վարդանյանը կարող է մասնակցել ավագանու ընտրություններին, գլխավորել ցուցակը, բայց քաղաքապետ դառնալու համար պետք է հրաժարվի ՌԴ քաղաքացիությունից, եթե «Վիքիպեդիայում» նրա քաղաքացիության մասին հրապարակված տվյալները ճիշտ են, և նա իսկապես ունի ՌԴ քաղաքացիությունը։

Ի դեպ, ըստ «Վիքիպեդիայում» նրա հայերեն կենսագրության՝ Վարդանյանը միայն ՌԴ քաղաքացի է, ըստ նույն հոդվածի ռուսերեն տարբերակի՝ ՀՀ և ՌԴ քաղաքացի է, իսկ ըստ անգլերեն տարբերակի՝ միայն ՀՀ քաղաքացի է։ Վարդանյանի՝ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը հաստատվում է նաև ԿԸՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով, ըստ որոնց՝ Ռուբեն Կարլենի Վարդանյանը՝ ծնված 25․05․1968 թվականին, գրանցված է Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտա 3 81 հասցեում։

Նշենք նաև, որ մամուլում բազմիցս է գրվել, որ Ռուբեն Վարդանյանը Մեսրոպ Առաքելյանի և Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր» կուսակցության մեկենեսն է։ Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կուսակցությունը 15 համայնքներից 13-ում ավագանու անդամներ ունի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում