Ներքին 4 տարի առաջ - 14:43 06-07-2022

Մեկ գերատեսչության ներքո ունեցել ենք 2 առանձին ինստիտուտներ, ինչը խաթարում է ԶՈւ արդյունավետ կառավարումը․ Պապիկյան

Այս պահին ընթանում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։

Քննարկվում են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցերը։

Նախագծի հիմնական զեկուցող Սուրեն Պապիկյանն ասաց․ «Շատ կարևոր է, որ մենք ընդգծենք կառավարման ուղղահայացը, այն է՝ գլխավոր շտաբի պետի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ լինելու հանգամանքը։ Որքան էլ որ գործող օրենքը, այս խնդիրը, երբ ամբողջությամբ կարդանք օրենքի բոլոր նրբություններով, կարող ենք հասկանալ, որ իրականում այդ հարցը, կարելի է ասել, կարգավորված էր։ Բայց հատուկ ընդգծման կարծիք ունի, որովետև տարիների ընթացքում մեկ գերատեսչության ներքո ունեցել ենք երկու առանձին ինստիտուտներ, որը խաթարում է մեր երկրի պաշտպանության, զինված ուժերի համակարգի արդյունավետ կառավարումը և լրացուցիչ խնդիրներ է առաջացնում»,- ասաց Պապիկյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան