Ավելին 4 տարի առաջ - 11:09 06-07-2022

Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 100000 նոր դեպք է գրանցվել

Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 100 հազար նոր դեպք։ Այս մասին հաղորդում է Corriere Della Sera պարբերականը՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով։

2022 թվականի հուլիսի 4-ից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 132274 դեպք։ Նման վիճակագրություն, 2022 թվականի փետրվարի 8-ից ի վեր, առաջին անգամ է արձանագրվել։

Առողջապահության փոխնախարար Պիերպաոլո Սիլերիի խոսքով, համավարակի նոր ալիքը դեպի մարում կգնա մի քանի շաբաթից։

«Գագաթնակետը կլինի մոտավորապես հուլիսի կեսերին, որից հետո դեպքերի թիվը կսկսի նվազել»,- ասել է պաշտոնյան:

Ամենաշատ դրական թեստերը գրանցվել են Լոմբարդիայում։ Աղբյուրը նշում է, որ հարևան Ֆրանսիայում իրավիճակն ավելի վատ է, երկրում մեկ օրում գրանցվել է վարակման ավելի քան 200 հազար դեպք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան