Ներքին 4 տարի առաջ - 23:53 04-07-2022

Հայաստանը Թուրքիային առաջարկել է ցամաքային սահմանը բացել նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար․ Ռուբինյան  

Հայաստանը Թուրքիային առաջարկել է ցամաքային սահմանը բացել նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Այս մասին Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Եթե Թուրքիան առաջարկում է բանակցություններ վարել Թուրքիայում կամ Հայաստանում, կամ հայ պաշտոնյաներին հրավիրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու, ապա տրամաբանական կլիներ, որ Թուրքիան համաձայներ նաև այս քայլին»։

Հարցին, թե եղել է արդյոք դեպք, որ հանդիպումների ընթացքում թուրք բանագնացը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապի Ադրբեջանի հետ, Ռուբինյանն ասաց, որ նման բան չի եղել։

«Ոչ, այս երկու գործընթացները անջատ են»,– ասաց նա՝ ընդգծելով, որ այդուհանդերձ, թուրք տարբեր պաշտոնյաների կողմից արվող հրապարակային հայտարարությունները կարող են նման տպավորություն ստեղծել, ինչը դրական չի կարող ազդել կարգավորման գործընթացի վրա։

Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե այս իշխանությունները Հայաստանը տանում են թրքացման, Ռուբինյանն ասաց, որ ընդդիմության պնդումները փաստարկված չեն։ «Չկա որևէ նախապայման, չկան պատճառներ պնդելու համար, որ մենք ինչ-որ նախապայման ենք քննարկում կամ համաձայնել ենք ինչ-որ նախապայմանի, բայց միևնույն է, մեր ընդդիմադիրները որոշել են, որ նախապայման ենք քննարկում ու կրնկնում են դա»։

Հարցին, թե թուրքերը չե՞ն պարտադրում հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, Ռուբինյանը բացասական պատասխան տվեց․ «Չկա որևէ փաստ այդ մասին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան