Ներքին 4 տարի առաջ - 22:47 04-07-2022

Տրամաբանական կլինի, եթե Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործվեն այս ամառան ընթացքում․ Ռուբինյան    

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ սեղմ ժամկետներում հնարավոր դարձնել երրորդ երկրի քաղաքացիների շարժը հայ-թուրքական սահմանով։

Այս մասին Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Երրորդ երկրի քաղաքացի նշանակում է բոլոր այլ երկրների քաղաքացիները՝ բացի Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիներից, երկքաղաքացիների հարցը տեխնիկական է, որը դեռ պետք է քննարկվի։

Երկրորդ պայմանավորվածությունը վերաբերում է ուղիղ բեռնափոխադրումների հնարավորություններ ստեղծելուն, օրինակ, մարդատար օդանավերով, որոնք հնարավորություն ունեն նաև բեռներ փոխադրելու, կամ բեռնատար օդանավերով բեռներ փոխադրելուն»։

Նա ընդգծեց, որ պայմանավորվածությունների իրագործման համար կան բազմաթիվ տեխնիկական հարցեր։ «Մեր հանդիպման ընթացքում մենք կայացրել ենք քաղաքական որոշում և ձեռք ենք բերել քաղաքական պայմանավորվածություն, այսինքն՝ սահմանը պետք է հատելի դառնա երրորդ երկրի համար, տեխնիկական դետալները պետք է համաձայնեցվեն երկու երկրների համապատասխան գետատեսչությունների միջոցով։

Հայտարարության մեջ նշվում է «ամենասեղմ ժամկետներում», ինչը նշանակում է, որ կոնկրետ օր ֆիքսված չէ, բայց կարևոր է, որ սեղմ ժամկետը լինի իրապես սեղմ, տրամաբանական կլինի, եթե պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում