Արտաքին 4 տարի առաջ - 17:20 04-07-2022

Պուտինը կարգադրել է «հանգիստ» տալ Լուգանսկի մարզի մարտերի մասնակից ստորաբաժանումներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում Շոյգուն նախագահին պաշտոնապես զեկուցել է «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման մասին», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Պուտինն իր հերթին կարգադրել է «հանգիստ տալ» «Ցենտր» խմբի ստորաբաժանումներին, որոնք ակտիվորեն մասնակցել են Լուգանսկի ուղղությամբ մղվող մարտերին։

Պուտինը նաև հայտարարել է «Ցենտր» խմբավորման հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինին և Հարավային ռազմական օկրուգի 8-րդ բանակի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Էսեդուլլա Աբաչովին Ռուսաստանի հերոսի կոչում շնորհելու մասին։

Շոյգուն նախագահին զեկուցել է, որ զինված ուժերը «շարունակում են հատուկ ռազմական գործողությունը»։ Պուտինն իր հերթին ասել է, որ զեկույց է ստացել Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Լապինից և Օդատիեզերական ուժերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինից, որում գեներալները ներկայացրել են «հարձակողական գործողության զարգացման իրենց առաջարկները»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Լուգանսկի ուղղությամբ ուկրաինական կողմի կորուստները կազմել են 2218 զոհ և 3251 վիրավոր։ Ռուսական բանակի կորուստների մասին նախարարը չի զեկուցել նախագահին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»