Ներքին 4 տարի առաջ - 16:46 04-07-2022

Խորհրդարանական ընդդիմությունը՝ Թագուհի Թովմասյանին խմբակցությունից հեռացնելու կամ պաշտոնանկ անելու մասին

Խորհրդարանական ընդդիմության շրջանում ակնհայտ դժգոհություն է առաջացրել Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից չհրաժարվելու փաստը։

ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է խմբակցությունից պատգամավորին հեռացնելու ընթացակարգ, խմբակցությունից հեռացնելու դեպքում պատգամավորը մեխանիկորեն զրկվում է նաև խմբակցության կազմում ստացած պաշտոնից։

Մասնավորապես, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 16-րդ կետը սահմանում է իր անդամին խմբակցությունից հեռացնելու հնարավորությունը: Իսկ 9-րդ հոդվածն էլ սահմանում է, որ Խմբակցությունը գործում է Կանոնակարգին և իր որոշմամբ հաստատված կանոնադրությանը համապատասխան, խմբակցության կանոնադրությամբ սահմանվում է նաև խմբակցության անդամին հեռացնելու կարգը։

Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 3-րդ մասով նախատեսվում է, որ եթե պատգամավորը դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, ապա Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են։

Oragir.news-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով Թովմասյանին պաշտոնանկ անելու կամ խմբակցությունից հեռացնելու վերաբերյալ քննարկումներին, ասաց, որ Թովմասյանը իր հայտարարության մեջ հստակ նշել է գործընթացը։ «Ես որևէ ավել մեկնաբանելու բան չունեմ, ինքը նշել էր՝ անկուսակցական է, ինչ վերաբերում է խմբակցությունից հեռացնելու հարցին, եթե նման բան լիներ, կասեի», - ասաց Մամիջանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագենսա Խամոյանն ասաց, որ քանի որ Թովմասյանը «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ է, խմբակցությունից հեռացնելու կամ պաշտոնանակ անելու հարցին կարող է պատասխանել հենց այդ խմբակցությունը։ «Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախագահի պաշտոնին, հիշեցնեմ, որ Դոնթի բանաձևով միայն «Հայաստան» խմբակցությանն էր հասնում հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի պաշտոններ։ Մենք, ի համերաշխություն, մեկ հանձնաժողովի նախագահի և փոխնախագահի պաշտոնը զիջեցինք «Պատիվ ունեմ»-ին։ Այս տեղերը հետ վերցնողը մենք չենք», - եզրափակեց Խամոյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»