Ավելին 4 տարի առաջ - 11:06 04-07-2022

Ավստրալիան վերացնում է երկիր մուտքի բոլոր սահմանափակումները

Ավստրալիա մեկնող ճանապարհորդներն այլևս ստիպված չեն լինի ուղևորի թվային հայտարարագիր (DPD) լրացնել, որպեսզի հաստատեն իրենց COVID-19-ի դեմ պատվաստման կարգավիճակը: Այս մասին հաղորդվում է Ավստրալիայի կառավարության կայքում։

Կենսաանվտանգության մասին օրենքում նոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հուլիսի 6-ից։

«Սա հիանալի նորություն է դպրոցական արձակուրդներից հետո տուն վերադարձող ընտանիքների համար, որոնք այլևս DPD-ի կիրառման կարիք չեն ունենա»,- հայտարարել է ներքին գործերի նախարար Քլեր Օ'Նիլը:

Կենսաանվտանգության մասին օրենքում փոփոխությունները նաև նշանակում են, որ բոլոր վիզա ունեցողները կարող են ճանապարհորդել Ավստրալիայի տարածքով:

Ծովային ճանապարհով Ավստրալիա ժամանողները նույնպես ազատվում են ծովային ճանապարհորդության վերաբերյալ հայտարարագիր լրացնելուց: Ավիաընկերությունները, զբոսաշրջային նավերի օպերատորները և այլ երկրներ դեռևս կարող են հատուկ պահանջներ ներկայացնել ճանապարհորդներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան