Ներքին 4 տարի առաջ - 23:38 03-07-2022

Ոստիկանները սրիկայաբար 37 թվի ցուցմունքներ են գրել. բարոյապես պատասխան են տալու. Գեղամ Մանուկյանն «Արմավիր» ՔԿ-ում է

«Արմավիր» ՔԿ-ից քիչ առաջ ազատ արձակվեցին այն մարդիկ, ովքեր հունիսի 3-ին Կառավարական առանձնատների մոտ հայտնի դեպքերից հետո ձերբակալվել էին։

«Հայաստան» դաշինքի պատգամավորներն այժմ «Արմավիր» ՔԿ-ում են։ Դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ կալանավորվածներից յուրաքանչյուրի պատմությունն ուրույն է.

«Ուղղակի ահավորություն է այն՝ ինչ կատարվել է։ Ցուցմունք տվող ոստիկանները, որոնք սրիկայաբար 37 թվի ցուցմունքներ են գրել, ես տեսախցիկի առաջ եմ ասում, նրանք պատասխան են տալու՝ առաջինը բարոյապես։ Կա ոստիկան, որը ցուցմունք է տվել տասնյակ քաղաքացիների դեմ, փաստաբաններնն արդեն դրա մասին բարձրաձայնում են։ Այսօր խափանման միջոցը օրինակ փոխվեց, ազատ արձակվեց Խաչիկը Մարդոյան։ Ցուցմունք են տվել, որ նա հարվածել է ոստիկանին, սակայն պարզվում է բազմաթիվ փաստերից, որ այդ ոստիկանը դեպքից տաս րոպե առաջ է վնասվածքներ ստացել։ Ամեն մեկի դեպքում ահավոր է, որովհետև չկա որևէ փաստական տվյալ, որ այդ մարդիկ կատարած լինեն անօրինական գործողություն։ Մեծ մասի վրա որևէ փաստական տվյալներ չկան։ Այսօր անազատության մեջ են շատ շատերը։ Այսօր, իմիջայլոց, ազատ է արձակվել Ցական Ցականյանը, ում ուղղակի անհավատալի ծեծի էին ենթարկել. կոտրել էին ծնոտը, բազմաթիվ կոտրվածքներ ուներ։ Վիրահատության էին ենթարկել, բայց հակառակ այդ ամենի ՝ ուղղակի դատարանը նրա համար կալանք սահմանեց՝ մեկ ամիս։ Նա չէր կարողանում անգամ որևէ սնունդ ընդունել, դրա համար ստիպված միջնորդությամբ տեղափոխեցին հիվանդանոց»։

Հիշեցնենք, որ այսօր, տարբեր ժամերի ազատ են արձակվել «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին և բողոքի ակցիաներին մասնակցած այն քաղաքացիները, որոնք հունիսի 3-ին եղել էին կառավարական առանձնատան մոտ՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի հայտնի դեպքերից հետո կալանավորել էին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»