Ներքին 4 տարի առաջ - 22:33 03-07-2022

Ատամներս ջարդեցին, փշրեցին  ու տարան փակեցին. հունիսի 3-ի հայտնի դեպքերից հետո ձերբակալաված Գևորգյանն ազատ արձակվեց

«Արմավիր» ՔԿ-ից քիչ առաջ ազատ արձակվեցին այն մարդիկ, ովքեր հունիսի 3-ին Կառավարական առանձնատների մոտ հայտնի դեպքերից հետո ձերբակալվել էին։

Քիչ առաջ ազատ արձակված Մ. Գևորգյանը լրագրողների հետ զրույցում՝ պատմելով այդ օրվանից մանրամասներ՝ ասաց, որ հունիսի 3-ին խաղաղ ցույց անելիս տեսել է, որ կարմիր բերատավորները մարդ են ծեծել.

«Տեսա, որ կարմիրբերետավորները մարդ էին ծեծում՝ շատ այլանդակ ձևով։ Քաշում էի, ասում՝ մարդուն կսպանեք, հենց այդ խոսքի համար ինձ քաշեցին, գցեցին ոտքերի տակ, ատամներս ջարդեցին, փշրեցին ու տարան փակեցին։ Ես նույնն եմ, չեմ փոխվել։ Իմ բողոքը արդարության համար է, որ պաշտպանվի մեր հողերը։ Ես 90-ականներին կռվել, հաղթանակ եմ պարգևել այս երկրին, իսկ հիմա տեսնում եմ պարտություն՝ պարտության վրա։ Ես միշտ դիմել եմ, որ որ գնամ դիրքեր, բայց չգիտեմ ՊՆ-ն ինչու է միշտ աշխարհազորայիններին ձգձգում, չի թողում, որ գնա»։

Հիշեցնենք, որ այսօր, տարբեր ժամերի ազատ են արձակվել «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին և բողոքի ակցիաներին մասնակցած այն քաղաքացիները, որոնք հունիսի 3-ին եղել էին կառավարական առանձնատան մոտ՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի հայտնի դեպքերից հետո կալանավորել էին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի