Արտաքին 4 տարի առաջ - 21:07 03-07-2022

Ուկրաինայի զինված ուժերի ԳՇ-ն հաստատել է Լիսիչանսկի հանձնումը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ ուկրաինական զորքերը լքել են իրենց դիրքերը Լիսիչանսկում, որի նկատմամբ վերահսկողության մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Լիսիչանսկի համար ծանր մարտերից հետո ուկրաինական պաշտպանության ուժերը ստիպված եղան լքել իրենց դիրքերն ու գծերը: Ռուսական օկուպացիոն ուժերի հրետանային, ավիացիայի, ակտիվ կրակային համակարգերի, զինամթերքի և անձնակազմի բազմակի առավելության պայմաններում քաղաքի շարունակական պաշտպանությունը կհանգեցներ ճակատագրական հետևանքների, ուստի ուկրաինացի պաշտպանների կյանքը փրկելու համար որոշում է կայացվել հետ քաշվել»,- ասված է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Լիսիչանսկը Լուգանսկի շրջանի վերջին քաղաքն էր, որը մնում էր ուկրաինական զորքերի վերահսկողության տակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»