Ներքին 4 տարի առաջ - 17:25 03-07-2022

Երևանում պարեկները ծննդաբերող հղի կնոջն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն. shamshyan.com

Երևանում պարեկները ծննդաբերող հղի կնոջն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել և իրենց է մոտեցել երիտասարդ մի տղա և խնդրել, որպեսզի պարեկները իրեն և իր կնոջը ուղեկցեն «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Պարեկները, իմանալով, որ կինը հղի է և անհրաժեշտ է առանց հապաղելու նրան տեղափոխել հիվանդանոց, իրենց ծառայողական մեքենայով կնոջն ու ամուսնուն տեղափոխում են «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները, տեսնելով կնոջը, նրան շտապ տեղափոխում են ծնարան, ամուսնուն ու պարեկներին հայտնելով՝ սպասեք բարի լուրի, կինը պետք է ծննդաբերի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծննդկանը Երևանի բնակիչ, 24-ամյա կին է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի